ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԼՂ մեր հայրենակիցների ունեցած կապույտ անձնագրերը քաղաքացիությունը փաստող փաստաթղթեր չեն. ՆԳ փոխնախարար

ԼՂ մեր հայրենակիցների ունեցած կապույտ անձնագրերը քաղաքացիությունը փաստող փաստաթղթեր չեն. ՆԳ փոխնախարար

Կապույտ անձնագրերը Ղարաբաղի մեր հայրենակիցներին տրվել են որպես ճամփորդական փաստաթղթեր, բայց դրանք քաղաքացիությունը հավաստող փաստաթղթեր չեն և սա արձանագրվել է նաև եվրոպական դատարանների վճիռներում: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը:

Հարցին՝  ինչո՞ւ արցախցին չի կարող պարեկային ծառայությունում աշխատել՝ Սարգսյանը պատասխանեց. «Նա պետք է ստանա ՀՀ քաղաքացիություն, որովհետև օրենսդրական պահանջներն այդպիսին են, և դրանից հետո անխոչընդոտ կարող են դիմել։ Կապույտ անձնագրերը, թե՛ տարբեր միջազգային հարթակներում, թե՛ ներպետական ընթացակարգերում նշվել է, որ ԼՂ մեր հայրենակիցներին տրամադրվել են որպես ճամփորդական  փաստաթղթեր, որպեսզի տարածքից դուրս գալուց հետո, խնդիրներ չառաջանան։ Սակայն, ուզում եմ նշել, որ կապույտ անձնագրերը քաղաքացիությունը փաստող փաստաթղթեր չեն»։

Դիտարկմանը, թե ինչպե՞ս է լինում, որ ՊՆ-ն աշխատանքի է ընդունում արցախցիներին, իսկ ահա ՆԳՆ-ն՝ ոչ, փոխնախարարը պատասխանեց, որ կոմպետենտ չի պատասխանել ՊՆ-ի անունից.«Կխնդրեմ դիմել ՊՆ։ Նման հրահանգ, որ ՆԳՆ-ում չպետք է Արցախից եկածներն աշխատեն՝ չկա»։

  • Կիսվել: