հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԼՂ-ից ՀՀ մուտք գործելուց հետո մինչև հոկտեմբերի 25-ը կայացրած բոլոր տուգանքները կբեկանվեն. ՆԳ նախարարի տեղակալ

ԼՂ-ից ՀՀ մուտք գործելուց հետո մինչև հոկտեմբերի 25-ը կայացրած բոլոր տուգանքները կբեկանվեն. ՆԳ նախարարի տեղակալ

Ոստիկանությունը ցանկացած շենքի պահպանության նկատմամբ միևնույն ռեժիմն է, ըստ էության, իրականացնում, որևէ  գնահատական այդ մասով, ասել, որ լավ էր կամ վատ էր, ես խնդրում եմ նման գնահատականներ չհնչեցնել. ոստիկանության մեր ծառայողներն այնտեղ ևս հասարակական կարգ և անվտանգություն են ապահովել և իրենց առջև դրված խնդիրը պատշաճ կերպով իրականացրել են։ Այս  մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով ԼՂ ներկայացուցչության շենքի պաշտպանության վերաբերյալ մտահոգություններին։

Խոսելով վարչական իրավախախտումների համար ԼՂ մեր հայրենակիցներից գանձվող տուգանքների մասին՝ նա նշեց, որ, հաշվի առնելով տեղահանման փաստն ինքնին և մեր հայրենակիցների հուզական վիճակը, ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով տարբեր դրսևորումները և երթևեկության կանոններին ոչ այնքան լավ տիրապետելը՝ որոշում է կայացվել, որ ՀՀ մուտք գործելուց հետո մինչև երեկ՝ հոկտեմբերի 25-ը կայացրած վարչական պատասխանատվության բոլոր որոշումները՝ բոլոր տուգանքները, ըստ էության, օրենքի շրջանակներում կբեկանվեն ոստիկանության պետի համապատասխան հրամանի շրջանակներում։ «Հետևապես մեր հայրենակիցները որևէ խնդրի առջև չեն կանգնի մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ կայացված վարչական պատասխանատվության միջոցների մասով»,- ընդգծեց ՆԳ նախարարի տեղակալը։

  • Կիսվել: