շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Լավ որոշում չէր․ ՄԻՊ-ի թեկնածուն՝ դատարանների մուտքերը փակելու Փաշինյանի կոչի մասին

Լավ որոշում չէր․ ՄԻՊ-ի թեկնածուն՝ դատարանների մուտքերը փակելու Փաշինյանի կոչի մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստիննե Գրիգորյանն այսօր ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության հետ հանդիպման ընթացքում  ասաց, որ չի համարում, որ 2019-ի մայիսի ավարտին Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերի և ելքերի շրջափակման կոչը լավ որոշում էր:

՛՛Դե, բնականաբար, չեմ համարում, որ լավ որոշում էր։ Լավ որոշում չէր՛՛,-ասաց նա:

Խոսելով կոչի իրավաչափության մասին՝ նա ասաց. ՛՛Որևէ խնդիր չեմ տեսնում դրան անդրադարձ կատարելու, հատկապես երբ դրանք ՄԻՊ զեկույցներում էլ են արձանագրվել՛՛։

Հիշեցնենք, որ 2019-ի մայիսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ էր արել փակել դատարանների մուտքերն ու ելքերը։

 

  • Կիսվել: