հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԿԸՀ-ն 7-րդ գումարման ԱԺ-ում պատգամավորական մանդատ տրամադրեց Արա Մելիքջանյանին

ԿԸՀ-ն 7-րդ գումարման ԱԺ-ում պատգամավորական մանդատ տրամադրեց Արա Մելիքջանյանին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 7-րդ գումարման ԱԺ-ում պատգամավորական լիազորությունները դադարած Լուսինե Եգանյանի մանդատը տրամադրեց «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արա Մելիքջանյանին:  

ԿԸՀ արձանագրությունը կազմվեց և ստորագրվեց հուլիսի 8-ի արտահերթ նիստում:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ ստացվել է ԱԺ նախագահի կողմից կազմված արձանագրությունը, որով, հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջներով, դադարեցված են համարվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական  ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Լուսինե Եգանյանի պատգամավորական լիազորությունները:

Հետևաբար, առաջնորդվելով Ընտրական օրենսգրքի պահանջներով՝ պատրաստվել էր ԿԸՀ արձանագրություն, որով արձանագրվում է, որ ԱԺ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարած պատգամավորի մանդատը տրվում է դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասին հերթական հաջորդ թեկնածու Արա Ռոմիկի Մելիքջանյանին:

  • Կիսվել: