չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար. Հակոբյան

ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար. Հակոբյան

ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Վերածնվող Հայաստան՛՛ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:

Նրա ծոսքով՝ այդպիսով Սյունիքի համայնքապետերի շղթան փակվում է: Նրան եւս վերագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդված՝ պաշտոնեական դիրքի չարաշահման, ընտրողի կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելու համար։

Հիշեցնենք, որ այս պահին էլ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի կալանքի միջնորդության քննությունը։

 

  • Կիսվել: