չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Կուրթանի բնակիչը վճարել էր կեղծ թղթադրամ և դիմել փախուստի

Կուրթանի բնակիչը վճարել էր կեղծ թղթադրամ և դիմել փախուստի

Սեպտեմբերի 5-ին ժամը 17:35-ին Լոռու պարեկներին մոտեցել է Տաշիր քաղաքի բենզալցակայանի աշխատակիցը և հայտնել, որ վարորդը լիցքավորման համար վճարել է 20 000 դրամ արժողության կեղծ թղթադրամ:

Պարզվել է, որ վարորդը բենզալցակայանում 1000 դրամի բենզին է լիցքավորել և վճարել 20 000 դրամ: Լիցքավորողն անմիջապես նկատել է, որ թղթադրամը կեղծ է, հայտնել է վարորդին, սակայն վերջինս դիմել է փախուստի: Տաշիրի ոստիկանները բացահայտել են դեպքը:

 

  • Կիսվել: