շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
«Կուռաժիտ մի արի, հարցերին կոնկրետ պատասխանի». Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստն անցավ լարված

«Կուռաժիտ մի արի, հարցերին կոնկրետ պատասխանի». Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստն անցավ լարված

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստում որպես վկա հարցաքննվեց Գրիգոր Նավոյանը, ով զորամասի վարորդներից է։

Նա պատմեց, երբ որ հասել է դեպքի վայր, կրակն արդեն մարած է եղել, զինվորներին արդեն հանել էին։ Տուժողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը հարցրեց, թե արդյո՞ք այլ վարորդներ աշխատել են իր հետ նույն զորամասում, քանի հոգի՞։

Վկան պատասխանեց, որ շատ վարորդներ են եղել, չի կարող թվով նշել։

Պաշտպանը հետաքրքրվեց. «Ձեզ ասացին՝ գնացեք դեպքի վայր, չասացին ի՞նչ պետք է անեք՝ հրդեհը հանգցնեք, վիրավորներին տեղափոխեք, զոհված զինծառայողներին տեղափոխեք, անձանց տարհանեք, անկողին, մահճակալ տեղափոխեք»։


«Ես գիտեի, որ ես պետք է ավտո քշեմ։ Կամազ։ Այդ մեքենայով ամեն ինչ արել եմ»,- ասաց վկան։

Գրիգոր Նավոյանը չէր հիշում՝ կոնկրետ ինչքան ժամանակ են մնացել դեպքի վայրում՝ մեկ ժամ, կես ժամ, որևէ խնդիր չեն կատարել։

Հարցաքննության ժամանա նաև պարզվեց, որ ինքը դեպքի վայր իր Կամազով չի գնացել. «Այդ գիշերը, որ ես դիրքերից եկել էի, խնդիր էր տվել, խնդիր տված, կանգնած էր։ Գնացել էի ընկերներիս մեկի մեքենայով»։

Տուժողներից մեկը հարցրեց. «Դու էդ տղերքի հետ որ գնացիր, ովքե՞ր էին, անուններն ասա»։

«Իմ վաշտի հետ ծառայող ամբողջ տղերքի»,- ասաց վկան։

«Այստեղ է հարցը... Փաշինյանը դասախոսություն է կարդում դատավորների, իրավաբանների համար, պետք է հավաքի, սրանց դասախոսություն կարդա...»,- զայրացած ասաց վկան։

Տուժողներից մեկը վկային հարցրեց. «Ով ուզում է զանգի՝ վերադասը, թե տղերքը, դու գնո՞ւմ ես»։

«Չեն զանգում, ասում՝ հել, հավայի արի զորամաս, գործ կա։ Տեղյակ են պահում, որ գնամ զորամաս, տեղում էլ իմանում ենք, թե ինչի համար են կանչել՝ տագնապի համար է, գործի համար է»,- ասաց վկան։

Տուժողը պահանջեց, որ հացերին կոնկրետ պատասխանի. «Ընկեր, կուռաժիտ մի արի, հարցերին կոնկրետ պատասխանի»։

«Հարց ես տալիս, կոնկրետ պատասխանում եմ, էդ ձևով էլ դու իմ հետ մի խոսի»,- հակադարձեց վկան։

Իրավիճակը լարվեց, սկսեցին գոռգոռալ տուժողը, վկան, դատավարը պահանջեց լռություն պահպանել։

  • Կիսվել: