հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կրակոցներ՝ Զովունիում (տեսանյութ)

Կրակոցներ՝ Զովունիում (տեսանյութ)

Մարտի 23-ի գիշերը ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Զովունի գյուղի մի արտադրամասի տարածքում մի քանի անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում հնչել են կրակոցներ։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեց միջադեպի մասնակիցների շրջանակը։ Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Նրանց հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ՝ ոստիկանները բացատրական աշխատանք իրականացրին։ Արդյունքում՝ կողմերը ներկայացան ոստիկանության Նաիրիի բաժին։ Մասնակիցներից երկուսը բաժին բերեցին որսորդական հրացանն ու գազային ատրճանակը, որոնք փաթեթավորվել են՝ փորձաքրեագիտական վարչություն ուղարկվելու համար։

  • Կիսվել: