շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կրակոցներ Վանանդ գյուղում․ 29 ամյա երիտասարդ է մահացել

Կրակոցներ Վանանդ գյուղում․ 29 ամյա երիտասարդ է մահացել

Հունիսի լույս 15-ի գիշերը  ոստիկանության Արմավիրի բաժնից Բաղրամյանի բաժին տեղեկություն էր փոխանցվել, որ Վանանդ գյուղից «Արմավիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել  երիտասարդի դի՝ հրազենային վիրավորումով: Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խմբերը մեկնեցին Վանանդ։

Տեղում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արմավիրի և Բաղրամյանի բաժինների ծառայողները պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ։ Նախնական տվյալներով՝ գյուղի մի քանի բնակչի մասնակցությամբ վեճ էր եղել։

 

Այդ ընթացքում 34-ամյա տղամարդն իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով անկանոն կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով 29-ամյա համագյուղացին վիրավորվել ու մահացել էր։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ։ 34-ամյա տղամարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն, ապա ներկայացվել տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել է։ Հրացանը ևս հայտնաբերվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությամբ դեպքի հանգամանքները պարզվում են։ 

  • Կիսվել: