երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կրակոցներ՝ Առինջում. վնասել են դպրոցի դռան ապակին

Կրակոցներ՝ Առինջում. վնասել են դպրոցի դռան ապակին

Մայիսի 29-ին, ժամը 17.05-ին, ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Առինջ գյուղի դպրոցի մոտից կրակոցների ձայն է լսվում: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 17.00-ի սահմաններում գյուղի միջնակարգ դպրոցի բակում անհայտ անձը անհայտ զինատեսակից կրակել և վնասել է դպրոցի մուտքի դռան ապակին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է կրակողի ինքնությունը: Մայիսի 30-ին, ժամը 13.15-ին, Առինջ գյուղի 25-ամյա բնակիչը ներկայացել է Կոտայքի բաժին և խոստովանել, որ դպրոցի բակում գազային ատրճանակից կրակել և պատահաբար վնասել է դպրոցի դռան ապակին: Նաև պարտավորվել է ատրճանակը ներկայացնել ոստիկանություն:

 

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: