ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կրակել են սիրաված դերասան Հովհաննես Ազոյանի տան ուղղությամբ. մանրամասներ

Կրակել են սիրաված դերասան Հովհաննես Ազոյանի տան ուղղությամբ. մանրամասներ

Քիչ առաջ համացանցում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ անհայտ անձը, կամ անձինք գիշերը կրակել են սիրված դերասան, հաղորդավար Հովհաննես Ազոյանի տան ուղղությամբ, որի հետևանքով վնասվել է դերասանի տան ապակին:

ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից InfoPort.am-ին հայտնեցին, որ ոստիկանությունը նման ահազանգ ստացել է և այս պահին տարվում է քննություն:

«ՀՀ Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ գիշերը, անհայտ անձը, կամ անձինք կրակել են Օրբելի փողոցի 8-րդ շենքի թիվ 65 բնակարանի ուղղությամբ, որի հետևանքով վնասվել է բնակարանի պատշգամբի ապակին: Այս պահին տարվում է քննություն՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասաց ՀՀ Ոստիկանության ՀԿԼՎ պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Հովհաննես Ազոյանը ծեծի էր ենթարկվել Հրազդանի կիրճում: Այն ժամանակ ծեծի պատճառը նշվում էր վիճաբանությունը:

  • Կիսվել: