կիրակի, մայիս 29
29 / 5 / 2022
Կոտայքի մարզում կինը դանակահարել է նախկին ամուսնուն. հարուցվել է քրեական գործ

Կոտայքի մարզում կինը դանակահարել է նախկին ամուսնուն. հարուցվել է քրեական գործ

2020 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունից  հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ  նախկին Պաշտպանության նախարարության  շենքի մոտակայքից  «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 30-ամյա տղամարդ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությամբ պարզվել է, որ վերոնշյալ վայրում վիճաբանել են նախկին ամուսինները, որի ընթացքում կինը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել ամուսնու կրծքավանդակին և որովային՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

30-ամյա տղամարդու կինը հարցաքննվել է, նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: