ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուբեն Վարդազարյանը՝ իր հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ լուրերի մասին

Ռուբեն Վարդազարյանը՝ իր հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ լուրերի մասին

Ափսոսում եմ, որ ոմանք այդպես էլ չեն կարողանում ընկալել, որ Դատական իշխանությունը, Բարձրագույն դատական խորհուրդը և անձամբ ես ապաքաղաքական ենք: Ավելին, մեզ քաղաքական հարթություն ներքաշելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման: Այս մասին գրել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազրյանը՝ անդրադառնալով իր հրաժարականի մասին մամուլում շրջանառվող լուրերին։

«Այսօր առավոտյան մամուլում հերթական ասեկոսեն են հրապարակել իմ՝ իբր «համակարգից հեռանալու իշխանությունների պահանջի» մասին:

Ափսոսում եմ, որ ոմանք այդպես էլ չեն կարողանում ընկալել, որ Դատական իշխանությունը, Բարձրագույն դատական խորհուրդը և անձամբ ես ապաքաղաքական ենք: Ավելին, մեզ քաղաքական հարթություն ներքաշելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման:

Ի դեպ՝ ԲԴԽ-ի որդեգրած այդ սկզբունքային մոտեցմամբ է նաև պայմանավորված, որ վերջին շրջանում հանրային տարբեր գործիչների կողմից զանգվածային լրատվության միջոցներով սփռվող մեզ թիրախավորող բազմաթիվ ասեկոսեները և կեղծ լուրերը մեր կողմից մնում են անարձագանք: Դատական իշխանությունը կա և մնալու է բացառապես մասնագիտական գործունեության դաշտում:

Հ.Գ. Խորհրդի նախագահի խիստ պատասխանատու առաքելությամբ պայմանավորված՝ գործում եմ և գործելու եմ բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքներով ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում, դատական իշխանության կողմից ինձ վրա դրված մեծ պատասխանատվության ներքո:

Հ.Հ.Գ. Իսկ ինչ կստացվի այս ամենից՝ կապրենք-կտեսնենք»,- գրել է նա։

  • Կիսվել: