հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նոր դատավոր ունի

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նոր դատավոր ունի

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Անահիտ Անտոնյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունվարի 7-ի ԲԴԽ-2-Ո-3 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Անահիտ ԱՆՏՈՆՅԱՆԻՆ նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- նշված է հրամանագրում:

 

  • Կիսվել: