երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Կոռուպցիոն երևույթները չհանդուրժող քաղաքացիներ ունենալու դեպքում Հայաստանը կդառնա լավագույն երկրներից մեկը․ Կարեն Անդրեասյան

Կոռուպցիոն երևույթները չհանդուրժող քաղաքացիներ ունենալու դեպքում Հայաստանը կդառնա լավագույն երկրներից մեկը․ Կարեն Անդրեասյան

Անկախ ու պրոֆեսիոնալ դատաիրավական համակարգ և կոռուպցիոն երևույթները չհանդուրժող քաղաքացիներ ունենալու դեպքում, Հայաստանը կդառնա լավագույն երկրներից մեկը՝ լավագույն տնտեսությամբ ու հզոր բանակով։ Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով արդարադատության շղթան բարեփոխելու Կառավարության ծրագիրը՝ այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Ուսանողները նախարար Անդրեասյանից հետաքրքրվել են արդարադատության մատչելիության ապահովման, կոռուպցիայից զերծ դատական իշխանություն ունենալու, քրեակատարողական համակարգը բարեփոխելու ու դատապարտյալների համար վերասոցիալականացման միջոցառումներ իրականացնելու ծրագրերից։

Կարեն Անդրեասյանը, պատասխանելով բոլորի հարցերին, ներկայացրել է Հայաստանում դատաիրավական համակարգում իրականացվող և նախատեսվող բարեփոխումները, դրանց ընթացքը, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքները, օրինապահ քաղաքացի ունենալուն միտված տեսլականը, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ աշխատանքները և այլն։

  • Կիսվել: