Կոնկրետ դերակատարի կողմից դրվագներ են արձանագրվել, որոնք մենք ընկալել ենք որպես ՄԻՊ գործունեությանը միջամտություն. ՄԻՊ
Տարբեր դերակատարների կողմից, բայց նաև կոնկրետ դերակատարի կողմից տարրատեսակ դրվագներ են արձանագրվել՝ ընդհուպ այնպիսի դրվագներ, որոնք մեր կողմից ընկալվել են որպես ՄԻՊ գործունեությանը միջամտություն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, կառավարության նիտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ խոսքը նաև ոչ հրապարակային հաղորդակցության մասին է։
«ՄԻՊ աշխատակազմը կարևոր է համարել խոսել այն մասին, որ Հայաստանում կա կոնկերտ արարքների համար պատասխանատվության ինստիտուտ։ Կարծում եմ՝ բոլորը գիտեն, որ իմ պաշտոնավարման ընթացքում չի եղել որևէ դեպք, երբ ՄԻՊ աշխատակազմը հաղորդում ներկայացրած լինի արարքին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյա, թեև ունի դրա հնարավորությունը»,–նշեց Անահիտ Մանասյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել ՀՀ քրեակատարողական հիմնարկներում առկա մի շարք խնդիրների վերաբերյալ՝ Մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ ասել՝ «վերջինս քայլեր չի ձեռնարկում իրավիճակը շտկելու ուղղությամբ»:
ՄԻՊ աշխատակազմն էլ ի պատասխան արձագանքել էր՝ շեշտելով, «Հորդորում ենք պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները և ձեռնպահ մնալ ՄԻՊ հաստատություններին վերաբերելի միջազգային չափանիշների խախտումներից»։