երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Կողոպուտի մեղադրանքով հետախուզվող 24-ամյա Քնարիկը ներկայացավ ոստիկանություն

Կողոպուտի մեղադրանքով հետախուզվող 24-ամյա Քնարիկը ներկայացավ ոստիկանություն

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 18-ին բաժին է ներկայացել 24-ամյա Քնարիկ Բ.-ն:

Ոստիկանությունից  հայտնում են, որ նա հունիսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) 2-րդ մասի մեղադրանքով:

Նա ներկայացվել է դատարան:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

  • Կիսվել: