ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կլինի դատաքննություն, ամեն ինչ կպարզվի. Վլադիմիր Գասպարյան

Կլինի դատաքննություն, ամեն ինչ կպարզվի. Վլադիմիր Գասպարյան

ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանն անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործին՝ ասելով. «Կլինի դատաքննություն, ամեն ինչ կպարզվի»:

Հիշեցնենք՝ նրա դեմ ապօրինի գույքի բռնագանձման հայց է ներկայացվել. խոսքը շուրջ 30 մլն դոլարի մասին է:

Նշենք, որ այսօր հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդգես Սարգսյանի, հետաձգեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասապարյանի և նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի վերաբերյալ գործի քննությունը։

Դատական նիստը հետաձգվեց Գասպարյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանի և Ալեքսանդր Կոչուբաևի՝ գործի նյութերին ծանոթ չլինելու հիմքով։

 

  • Կիսվել: