երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԿԽՄԿ-ն կապի մեջ է Ադրբեջանի հարձակման հետևանքով գերեվարված հայ զինծառայողների ընտանիքների հետ

ԿԽՄԿ-ն կապի մեջ է Ադրբեջանի հարձակման հետևանքով գերեվարված հայ զինծառայողների ընտանիքների հետ

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման  հետևանքով ադրբեջանական կողմում հայտնված հայ գերիների  ընտանիքների հետ: 

 InfoPort.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման եւ կանխարգելման  ծրագրի ղեկավար Զառա Ամատունին:

 Իսկ թե քանի գերի ունի հայկական  կողմը՝ դեռևս ԿԽՄԿ չի կարող  վիճակագրություն հրապարակել, քանի որ հավաքագրվում են տվյալները:

Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին զինծառայողների դիերը Հայաստանին վերադարձնելու պատրաստակամության մասին Ադրբեջանի հայտարարությանը՝ Զառա Ամատունին ասաց, որ իրենք տեղյակ են դրա մասին: «Այս պահին մենք այդ հարցերով երկխոսության մեջ ենք Հայաստանի իշխանությունների հետ: Երբ լինի տեղեկություն, մենք արդեն կկարողանանք հաստատել»,-ասաց նա:


  • Կիսվել: