շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Կիբեռհարձակումներ օրական կարող են մի քանի անգամ լինել, այդ թվում՝  հակառակորդի կողմից․ ԱԱԾ տնօրեն

Կիբեռհարձակումներ օրական կարող են մի քանի անգամ լինել, այդ թվում՝ հակառակորդի կողմից․ ԱԱԾ տնօրեն

կիբեռհարձակումներ օրական կարող են մի քանի անգամ լինել, այդ թվում՝  հակառակորդի կողմից: Այս մասին այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում հայտնեց ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

Ըստ նրա՝ նման դեպքերում թեև դժվարությամբ է բացահայտվում, թե  հատկապես ով է հարձակման հեղինակը, բայց արդյունավետ իրականացվում են բացահայտման աշխատանքներ։ ԱԱԾ տնօրենը կարծում է՝ այդ հարցում հաջողությունների են հասել։

«Մենք իհարկե ունենք տեխնիկական նոր միջոցների հագեցվածության խնդիր, որը, կարծում եմ, լուծվում է և կլուծվի առաջիկայում»,- ասաց Մարտիրոսյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ արդյունավետ են գործել և բացահայտել են մեծ թվով դեպքեր:

ԱԱԾ տնօրենը նշեց, որ կիբեռհանցագործությունները հազարավոր տեսակի են, հիմնականում լինում են համակարգչային DoS, ֆիշինգային հարձակումներ։ Նրա խոսքով՝ նման հարձակումներ հիմնականում լինում են պետական կառավարման  համակարգերի վրա, որոնք, սակայն, գտնվում են պաշտպանության ներքո եղած սերվերների վրա:

 

  • Կիսվել: