երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Խուզարկություններ Վարդենիսի քաղաքապետարանում, երեք աշխատակից կալանավորվել է

Խուզարկություններ Վարդենիսի քաղաքապետարանում, երեք աշխատակից կալանավորվել է

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում երեկ խուզարկություններ են տեղի ունեցել Վարդենիսի քաղաքապետարանում. քաղաքապետարանի երեք աշխատակից ձերբակալվել է։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հակակոռուպցիոն կոմիտեից  փոխանցեցին՝ հարուցված քրեական գործը վերաբերում է կաշառք տալուն ու ստանալուն։

Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։

  • Կիսվել: