չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Խոշոր ընկերությունում իրավապահների խուզարկություններն անօրինական էին․ Փաստաբան

Խոշոր ընկերությունում իրավապահների խուզարկություններն անօրինական էին․ Փաստաբան

M-Group ընկերության գրասենյակում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից օգստոսի 5-ին իրականացված խուզարկություններն անօրինական էին և դրա համար դատարանի որոշում չկար։ Այդ մասին InfoPort.am-ին տեղեկացրեց ընկերության փաստաբանական խմբի անդամ Գեորգի Մելիքյանը։ Ընկերությունը, նկատենք, շինարարական ծառայություններ է տրամադրում։
 
«Մեզ ավելին, հայտնի չէ, թե ինչ քրեական գործի շրջանակներում է իրականացվել խուզարկությունը։ Քննչական գործողությունների ընթացքում սահմանափակել են սեփականատերերի մուտքը ընկերության գրասենյակ», - ներկայացրեց փաստաբանը։
 
Նրա փոխանցմամբ, առերևույթ խուզարկության ընթացքում ընկերության հաշվապահական փաստաթղթերն են առգրավել իրավապահները ու դուրս են եկել։ Փաստաբանն կոչ է անում ՀՀ իշխանություններին ուշքի գալ և կանգնեցնել «ոստիկանապան բսեպրեդելը»։
 
Նշենք, որ տվյալ ընկերության մասին հստակ տեղեկատվություն չկա: «Սփյուռ» տեղեկատվական համակարգում միայն նշված է, որ ընկերության տնօրենն է Կարեն Ավետիսյանը, գրասենյակը գտնվում է Հյուսիսային պողոտայում: Ըստ համացանցում հասանելի տեղեկատվության, ընկերությունը զբաղվում է բազմապրոֆիլ շինաշխատանքներով ոչ միայն Հայաստանում, այլև ԱՊՀ մի շարք երկրներում:
 
Թե ինչով է այս ընկերությունը արժանացել իրավապահների այն աստիճան ուշադրության, որ երեկ վեցերորդ վարչությունը լայնծավալ խուզարկություն է իրականացրել այնտեղ, նույնիսկ ներս չթողնելով ընկերության փաստաբաններին, դեռևս հայտնի չէ: Ինչպես նաև հայտնի չէ, թե ով է ընկերության իրական սեփականատերը:

  • Կիսվել: