կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Խորհուրդը որոշել է պահպանել պետության կառավարման մոդելը. նախարարը՝ սահմանադրական բարեփոխումների աշխատանքի մասին

Խորհուրդը որոշել է պահպանել պետության կառավարման մոդելը. նախարարը՝ սահմանադրական բարեփոխումների աշխատանքի մասին

Հայաստանում սահմանադրական բարեփոխումների համար ստեղծված սահմանադրական բարեփոխումների խորհուրդը որոշում է կայացրել այս պահին պահպանել պետության կառավարման մոդելը, իսկ վարչապետի, գործադիր իշխանության և այլ մարմինների լիազորությունների շրջանակի հստակեցման հարցը նախատեսում է քննարկել մարտի վերջին:

Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

Նախարարն ասաց, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացն ընթանում է նորմալ տեմպով: Իրականացվում  են նաև հանրային քննարկումներ:

«Արդեն հայեցակարգային որոշ դրույթներ ուրվագծվել են, դա «նախագահ»-ի գլխին վերաբերելի դրույթներ են: Պետության կառավարման ձևի պահպանման ու լավարկման որոշում է կայացվել խորհրդի կողմից: Այս փուլում  ձևավորում ենք նոր հանձնաժողով: Նախկին հանձնաժողովը համապատասխան ժամկետում իրականացրեց իր լիազորությունները: Մյուս շաբաթ արդեն նոր թեկնածուների ընտրությունն է լինելու»,-ասաց Մինասյանը:

Նախարարը հայտնեց, որ այն հատվածը, որը խորհուրդն արդեն քվեարկել է, պատրաստվում են կարճ ներկայացնել:

  • Կիսվել: