ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Խորհրդարանը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների

Խորհրդարանը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների

Մայիսի 3-ին Ազգային ժողովի պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների։

Դրանց թվում են.

«Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Կոմերցիոն արբիտրաժի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Հանրային գործունեության ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ եւ կից օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։

Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք այլ օրինագծերի։ Դրանց թվում են.

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Պետական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգրքում (սահմանադրական օրենք) փոփոխություններ եւ լրացումներ եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։

Խորհրդարանականները նաեւ վավերացրել են «Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների նախազգուշացման եւ վերացման նպատակով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը եւ հավանություն են տվել խորհրդարանի որոշմանը ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացնելու մասին, որն ստեղծվել է «2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողության հանգամանքները քննելու նպատակով»։

  • Կիսվել: