կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Խորհրդարանում քննարկում է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի մասին օրինագիծը

Խորհրդարանում քննարկում է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի մասին օրինագիծը

Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության որակը զգալիորեն կբարելավվի, միաժամանակ կբարձրանա նաեւ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գործունեության արդյունավետությունը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի երկրորդ եւ վերջնական ընթերցման ժամանակ ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայիս ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նրա խոսքով, օրինագծի ընդունմամբ առավել հստակ կկարգավորվեն միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի օրենքով ամրագրված լիազորությունները։

«Առաջինից երկրորդ ընթերցման ընկած ժամանակահատվածում նախագիծը լրամշակվել է։ Մենք կատարել ենք մի շարք փոփոխություններ, որոնք բխում են իրավական տեխնիկայի պահանջներից։ Որեւէ բովանդակային փոփոխություն չկա»,- պարզաբանեց Կիրակոսյանը։

  • Կիսվել: