չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Խաչատուրովի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի գործի նյութերը տրամադրվեն նրա համար հասանելի լեզվով

Խաչատուրովի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի գործի նյութերը տրամադրվեն նրա համար հասանելի լեզվով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով շարունակվում է պաշտպանության կողմի միջնորդության քննարկումը:

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի գործի նյութերը տրամադրվեն նրա համար հասանելի լեզվով: Փաստաբանը թվարկել է այն խախտումները, որոնց հետ բախվել է իր պաշտպանյալը քննության ընթացքում:

Նախեւառաջ, խոսքը Խաչատուրովի կողմից գրավոր հայերենի վատ տիրապետման մասին է եւ նրա, թե ինչպես է քննչական մարմինը կատարել մեղադրյալին իր համար հասկանալի լեզվով մեղադրանքի բովանդակության մասին տեղեկացնելու իր պարտավորությունները` տրամադրելով գործի նյութերի անվճար թարգմանությունը:

Քանի դեռ պարոն Խաչատուրովն իրեն հասանելի լեզվով չի ծանոթացել առաջադրված մեղադրանքին, նա չի կարող արտահայտել իր դիրքորոշումը, նշել է փաստաբանը` հավելելով, որ իր վարքագծով հետաքննությունն արդեն իսկ Խաչատուրովին զրկել է քննարկվող հարցերի վերաբերյալ իր կարծիքը հայտնելու եւ իր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորությունից:

  • Կիսվել: