չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Կատվի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած անձի խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը. ՔԿ (տեսանյութ)

Կատվի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած անձի խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը. ՔԿ (տեսանյութ)

Կատվի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու համար մեղադրանք է ներկայացվել Ավշար բնակավայրի՝ ավելի վաղ ձերբակալված 51-ամյա բնակչին։

Այս մասին հայտարարություն է տարածել Քննչական կոմիտեն:

Վերջինս ընդունել է իր կողմից նման արարք կատարելու փաստը, հայտնել, որ զղջում է դրա համար։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և անձն ազատ է արձակվել արգելանքից։

  • Կիսվել: