ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կասեցվել է ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը

Կասեցվել է ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը

Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը կասեցրել է խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը: Այս մասին նիստի ժամանակ ասել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Նա, մասնավերապես, նշեց. «ԲԴԽ-ն կդիմի Սահմանդրական դատարան՝ 2018թ փետրվարին ընդունված և մինչև 2020թ մարտի 25-ը գործող խմբագրությամբ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու համար։ ԲԴԽ անդամ Հայ Հովաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննությունը կասեցնել՝ մինչև ՍԴ կողմից որոշման կայացումը»:

ԲԴԽ անդամներ Անի Մխիթարյանը, Գրիգոր Բեքմեզյանն ու Մեսրոպ Մակյանը միջնորդել են ԲԴԽ ղեկավարություն և պնդել, որ Հովհաննիսյանի հատուկ կարծիքում ներառված քննադատությունը խարխլում է խորհրդի հանդեպ հեղինակությունն ու կասկածի տակ է դնում իր իսկ անկախությունն ու անաչառությունը։

Նշենք, որ Հովհաննիսյանը կարծում է, որ այս կերպ փորձում են լռեցնել իրեն:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը ապրիլի 23-ին քննարկել էր խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ դատավոր Արայիկ Մելքումյանի գործին առնչվող իր հատուկ կարծիքում վարքագծի կանոններ խախտելու համար։

ԲԴԽ անդամ Արմեն Հայկայանցը միջնորդել էր հետաձգել քննարկումը՝ նշելով, որ ինքը նոր է ստաձնել ԲԴԽ-ի անդամի պաշտոնը և ծանոթ չէ գործի մանրամասներին։ 

  • Կիսվել: