երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Կարմիր խաչի» ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

«Կարմիր խաչի» ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

«Կարմիր խաչի» ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Նրանք այցելել են բանտարկյալներին, որոնց գոյությունը պաշտոնապես ճանաչված է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ 

ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները ծանոթացել են նրանց կալանքի պայմաններին, նրանց առողջական վիճակին և օգնել կապ հաստատել ընտանիքների հետ։ Այս մասին InfoPort.am-ին հայտնում է Կարմիր Խաչի պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Նա նշեց, որ այցը տեղի է ունեցել նոյեմբերին․ «Այցելությունները կանոնավոր բնույթ են կրում։

Ինչպես նախորդ անգամ, այս անգամ նույնպես գերիները կարողացել են կապ հաստատել հարազատների հետ, նամակներ փոխանցել, հեռախոսով խոսել և տեսազանգ կատարել։ ԿԽՄԿ ներկայացուցիչները նաև գնահատել են գերիների առողջական վիճակը և նրանց պահման պայմանները։ Մենք հույս ունենք, որ այցելությունները կշարունակվեն նաև ապագայում` արդեն ձեռք բերված պրակտիկայի համաձայն»,– նշեց Ամատունին։
 
Հիշեցնենք` Բաքուն այս պահին հաստատում է 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։

 

  • Կիսվել: