շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Կարևոր է, որ պարեկային ոստիկանությունը կասկածելի ոչ մի իրավիճակի նկատմամբ չլինի անտարբեր․ վարչապետ

Կարևոր է, որ պարեկային ոստիկանությունը կասկածելի ոչ մի իրավիճակի նկատմամբ չլինի անտարբեր․ վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պարեկային ոստիկանությունը չպետք է լինի իներտ, չպետք է անտարբեր լինի կասկածելի ոչ մի իրավիճակի նկատմամբ։ 

Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց կառավարության նիստի ժամանակ։ 

«Կարծում եմ` պարեկային ոստիկանությունը մեր առաջնային աչքն է ընդհանրապես ամեն ինչի վերաբերյալ։ Շատ կարևոր է, որ պարեկային ոստիկանությունը կասկածելի ոչ մի իրավիճակի նկատմամբ չլինի անտարբեր։ Սա հայեցակարգային կարևոր հարց է, որովհետև պարեկային ոստիկանության ներդրման առաջնային նպատակը և իմաստը եղել է դա։ Պարեկային ոստիկանությունը չպետք է լինի իներտ»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ պարեկային ոստիկանությանը պետք է ուսուցանել, թե ինչպես պետք է տարբերել կասկածելի դեպքերը։  

«Առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի հետ կապված նաև պարեկային ոստիկանությունից մեր ակնկալիքները շարունակելու են մեծանալ։ Հիմա պարեկային ոստիկանությունը նոր չէ, և մենք պետք է ավելի մեծ ակնկալիքներ ունենանք։ Հանցավորության վերաբերյալ ընդհանուր վիճակագրության մեջ պարեկային ոստիկանության արդյունավետությունը պետք է արտահայտվի։ Մենք Հայաստանի ժողովրդին պետք է ունենանք շատ հստակ թվային բացատրություն, թե ինչո՞ւ ենք մի քանի տասնյակ միլիարդ դրամ ծախսել և նոր ինստիտուտ ստեղծել»,-ընդգծեց Փաշինյանը։ 

 

  • Կիսվել: