չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է երկու ամսով. դատախազի խորհրդական

Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է երկու ամսով. դատախազի խորհրդական

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, բեկանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 12.06.2020թ. որոշումը և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով մեղադրյալ Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացրել երկու ամիս ժամկետով,- 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյան Կարեն Խաչատրյանը որպես մեղադրյալ ներգրավվել է ավելի քան 210 մլն դրամ գումար վատնելու և պաշտոնեական դիրքի չարաշահման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս գործով մեղարանք է առաջադրվել նաև Գագիկ Խաչատրյանին:

 

  • Կիսվել: