կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Կարեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ

Կարեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Կարեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային  քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի (ՀԿԳ ավագ քննիչ) պաշտոնից:   

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Պապինի Գրիգորյանի 

կենսագրությունը 

 Ծնվել է 1987 թվականի ապրիլի 14-ին, Գեղարքունիքի մարզ Կամո քաղաքում: 
2009թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը: 

 Աշխատանքային գործունեություն 

 2009-2012թթ. – ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի օպերլիազոր  
2012-2014թթ. – ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային քննչական վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի փորձագետ  

VI-X-2014թ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի քննիչ 
2014-2016թ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչ 
2016-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ 
V-XI-2018թ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ 

XI-XII-2018թ.-ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ 

2018-2018թթ.-ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ 

2019-2021թթ.-ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ, ապա՝ պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ)  

2021-2023թթ.-ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ, ապա՝ պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ) 

 Պարգևներ  
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:| 

 Այլ տվյալներ 

 
Ամուսնացած է: 

  • Կիսվել: