հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կարեն Անդրեասյանը Իրանում քննարկել է Արաքս գետի աղտոտումը բացառելուն ուղղված հարցը

Կարեն Անդրեասյանը Իրանում քննարկել է Արաքս գետի աղտոտումը բացառելուն ուղղված հարցը

Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի նստավայրում հանդիպում է ունեցել ԻԻՀ փոխնախագահ Մոհամմեդ Դեղհանիի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես իրավական, այնպես էլ տնտեսական ոլորտներում հայ-իրանական համագործակցության առանձնակի կարևորություն ունեցող հարցեր:

ՀՀ արդարադատության նախարարն այցի ընթացքում կարևորել է ՀՀ-ում դատապարտված ԻԻՀ քաղաքացիների իրավունքների լիարժեք պաշտպանությունը, նաև դատական ընթացակարգերից խուսափելու համար ՀՀ և ԻԻՀ միջև գործող քաղաքացիական և քրեական գործերով իրավական օգնության մասին պայմանագրում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը:

Քննարկվել է հայ-իրանական հարաբերությունների հետագա արդյունավետ զարգացման համար Իրան-Հայաստան 400Կվ էլեկտրահաղորդման գծի շինարարությունն ավարտին հասցնելը , «Պարսից ծոց-Սև ծով» բազմակողմ համաձայնագրի երկու երկրների դիրքորոշումների համաձայնեցման համար փորձագետների 6-րդ հանդիպման շուտափույթ իրականացումը, միջազգային-միջպետական ճանապարհների կառուցմանը ՀՀ իշխանությունների հետևողականությունը և դրանց կարևորությունը ՀՀ և Իրանի տնտեսական զարգացման համար: Կողմերը քննարկել են նաև Արաքս գետի աղտոտումը բացառելուն ուղղված մի շարք հարցեր։

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռքբերվել էլ ավելի մեծ ջանքեր գործադրել զարգացնելու հայ-իրանական հարաբերությունները:

  • Կիսվել: