շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կարեն Անդրեասյանի դեմ ներկայացված հայցը վարույթ չի ընդունվել

Կարեն Անդրեասյանի դեմ ներկայացված հայցը վարույթ չի ընդունվել

Վարչական դատարանը մերժել է վարույթ ընդունել դատավոր Սիմա Իսկանդարյանի հայցն ընդդեմ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը դիմել էր դատարան՝ պահանջելով ճանաչել իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավահարաբերության բացակայությունը

Վարչական դատարանի դատավոր Մհեր Պողոսյանը մերժել է պատճառաբանությամբ, որ այն դատարանում ենթակա չէ քննության։

«ՀՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի ուժով Բարձրագույն դատական խորհրդի բացառիկ լիազորությունն է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծումը: Հետևաբար դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու կամ հարուցելը մերժելու կամ հարուցված վարույթը կարճելու մասին վարույթ հարուցող մարմնի որոշումը չի կարող որևէ դատարանում քննության առարկա դառնալ այն պատճառաբանությամբ, որ որեւէ դատարան չունի դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության կամ բացակայության ստուգման իրավասություն, և վարույթ հարուցող մարմնի կողմից վարույթ հարուցելու, այն կասեցնելու, վերսկսելու և կարճելու կամ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու մասին որոշումները դատական վերահսկողության առարկա դարձնելը կհակասի Հայաստանի Հանրապետությունում դատարանների սահմանադրական գործառույթներին եւ Բարձրագույն դատական խորհրդի կարգավիճակին»,- նշված է որոշման մեջ։

Դատարանն նաեւ նշել է, որ դատավորը զրկված չէ իր փաստարկները Բարձրագույն դատական խորհրդի առջև ներկայացնելու հնարավորությունից:

Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:

  • Կիսվել: