երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Կարբի գյուղի բնակչուհու որդին կալանավորվել է՝ մորը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով

Կարբի գյուղի բնակչուհու որդին կալանավորվել է՝ մորը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Կարբի գյուղի՝ 73-ամյա բնակչուհու մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ:

 

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ էին ստացվել այն մասին, որ դեպքի օրը՝ 2022թ. նոյեմբերի 3-ին, 73-ամյա կնոջ և որդու միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում վերջինս բազմաթիվ հարվածներ է հասցրել մոր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 73-ամյա կնոջ որդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: