կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կառավարությունը հավանություն է տվել «Աջակցություն ՀՀ-ում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. II փուլ» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը

Կառավարությունը հավանություն է տվել «Աջակցություն ՀՀ-ում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. II փուլ» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. II փուլ» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, հայտնում են ՀՀ կառավարությունից:

Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական հանձնաժողովի միջև նախատեսվում է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. II փուլ» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրումը, որով Եվրոպական միության կողմից Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի բյուջետային աջակցություն՝ 9 մլն եվրոյի չափով:

Եվս 2 մլն եվրո կտրամադրվի ծրագրի լրացուցիչ աջակցության համար: Գործողության ընդհանուր նպատակը Հայաստանում արդարադատության և հակակոռուպցիոն ոլորտներում միջազգային չափանիշների ձեռքբերմանը նպաստելն է, որոնք կապված են բարեվարքության և հաշվետվողականության, անկախության, որակի, արդյունավետության և ինստիտուտների հասանելիության հետ՝ բնակչության համար համարժեք ծառայություններ ապահովելու համար։

  • Կիսվել: