կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կառավարության բակում իրավիճակը լարվեց. ոստիկանները բռնի ուժով զանգվածաբար բերման են ենթարկում ցուցարարներին

Կառավարության բակում իրավիճակը լարվեց. ոստիկանները բռնի ուժով զանգվածաբար բերման են ենթարկում ցուցարարներին

Կառավարության բակում իրավիճակը լարվեց: Քաղաքացիների և ոստիկանների միջև բախում սկսվեց: 

Ոստիկանությունը հայտարարեց, որ պատրաստվում է հատուկ միջոցներ կիրառել, ինչից հետո սկսեցին բռնի ուժ գործադրելով՝ քաղաքացիներիմ զանգվածաբար բերման ենթարկել։

Նշենք, որ այս պահին ակցիայի վայրում է նաև ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ընդդիմության կազմակերպած հանրահավաքը թեեւ քիչ առաջ ավարտվեց, սակայն քաղաքացիները համաձայն չէին գնալ տուն, առավոտյան այցելել Եռաբլուր, իսկ երեկոյան նորից հանրահավաք անել հրապարակում: Նրանցից շատերը պահանջում էին գործողություններ իրականացնել հենց այսօր, քանի որ Արցախում վիճակն օրհասական է:

Տեղի տալով այդ պահանջներին՝ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը հայտարարեց. «Մենք մնում ենք հրապարակում»: Միաժամանակ նա նշեց, որ պայքարը պետք է լինի անցնցում եւ ապահովելով զանգվածայնություն հասնել իշխանափոխության:

Որոշ ժամանակ անց ընդդիմության առաջնորդները հեռացան հրապարակից, ամենայն հավանականությամբ, խորհրդակցությունները շարունակելու: Իսկ Հրապարակում մնացած ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բխումներ սկսվեցին:

  • Կիսվել: