երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Կառավարման ի՞նչ մոդել է ընտրվելու Նիկոլ Փաշինյանը՝ ըստ Կարեն Անդրեասյանի

Կառավարման ի՞նչ մոդել է ընտրվելու Նիկոլ Փաշինյանը՝ ըստ Կարեն Անդրեասյանի

Ես խոստանում եմ, որ սահմանադրական բարեփոխումների խորհրդի հաջորդ նիստը կլինի փակ, որտեղ կավարտենք տեխնիկական հարցերի քննարկումը, իսկ դրան հաջորդող նիստերը կլինեն բաց, որտեղ կքննարկվեն բովանդակային հարցեր: Այս մասին, այսօր Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց խորհրի նախագահ, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Նրա խոսքով, սահմանադրական հանձնաժողովի 5 անդամների ընտրությանը վերաբերող նման մանրակրկիտ քննարկումով իրենք ցույց ենտալիս, թե որքան կարեւոր է այդ 5 մասնագետների ընտրությունը. «Շատ կարեւոր է, որ այդ 5 անձինք, որոնք կմիանան խորհրդի աշխատանքներին, վայելեն հանրության վստահությունը»:

Հարցին, թե արդյոք խորհուրդը քննարկելու է կառավարման մոդելի հարցը եւ ո՞ր մոդելն է նախընտրելի իշխող ուժի համար, նախարարը պատասխանեց. «Անպայման անդրադառնալու են եւ քաղաքական որոշումը, թե Հայաստանը ինչ կառավարման ձեւ է ընտրելու, սկսվելու է այս  խորհրդից: Ես երաշխավորում եմ, որ որեւէ այլ մարմին չունի նման քաղաքական որոշում, առաջին քաղաքական որոշումը կայացնելու է այս խորհուրդը: Իհարկե, մենք չենք կարող որոշումներ կայացնել ԱԺ-ի, կառավարության ու ՍԴ-ի փոխարեն, բայց այն, որ այստեղ է սկսվելու, ես դա երաշխավորում եմ»,-ասաց նա:

Հարցին, թե այդ մասով վարչպետ Նիկոլ Փաշինյանն իրենց ինչ-որ ուղենիշներ տվե՞լ է, Անդրեասյանը պատասխանեց. «Քննարկումներ, իհարկե, եղել են կառավարության ծրագրի քննարկումների շրջանակներում ավելի լայն կազմով, եղել են ԱԺ-ում վարչապետի հայտարարությունները: Այդ բոլոր հայտարարությունների իմաստը հետեւյալն է՝ գտնել ամենաօպտիմալ ճանապարհը՝ լուծելու կառավարման կարգը Հայաստանում, նաեւ բաշխել լիազորությունները բոլոր իշխանության թեւերի միջեւ այնպես, որ մարդկանց մոտ լինի եւ արդարության  զգացում, եւ կառավարման էֆեկտիվություն»:

Ինչ վեաբերում է Սահմանադրության փոփոխությունների հայեցակարգը պատրաստ լինելու ժամկետներին, նա նշեց, որ կոնկրետ ամսաթիվ չի կարող խոստանալ, սակայն կառավարության ծրագրում ընդգրկված ժամկետները (2022-ի դեկտեմբերի 28-խմբ) մի փոքր ավելի երկար են, քան ինքն անձամբ պատկերացնում է:

  • Կիսվել: