կիրակի, օգոստոս 16
16 / 8 / 2026
Կապանի ծեծկռտուքի գործով մեղադրյալներից երկուսը կալանավորվել են

Կապանի ծեծկռտուքի գործով մեղադրյալներից երկուսը կալանավորվել են

Կապանի ծեծկռտուքի գործով մեղադրյալներ Խորեն Միրզոյանին եւ Լեւոն Համբարձումյանին կալամավորել են։ Դատարանը որոշումը կայացրել է նախօրեին՝ հիմքում դնելով գործի օպերատիվ քննչական իրավիճակը։

Ծեծկռտուքի գործով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անձի առևանգման համար։  

Դատարանն այսօր հրապարակելու է Լեւոն Համբարձումյանի եղբոր՝ մյուս մեղադրյալ Բաբկեն Համբարձումյանի կալանքի հարցով որոշումը։

  • Կիսվել: