չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Կապանի ոստիկանները բեռնատարում հայտնաբերել են փայտանյութ՝ առանց ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթի

Կապանի ոստիկանները բեռնատարում հայտնաբերել են փայտանյութ՝ առանց ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթի

Սեպտեմբերի 6-ին, ժամը 20.30-ին, ՆԳՆ ոստիկանության զորքերի և Կապանի բաժնի ծառայողների համատեղ շրջիկ ծառայության ժամանակ Ճակատեն բնակավայրի վարչական տարածքում կանգնեցվել է մի բեռնատար, որի թափքում հայտնաբերվել է շուրջ 13 խմ փայտանյութ՝ առանց ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթի:

Վարորդը հայտնել է, որ փայտանյութը նույն օրը հատել է Ծավ բնակավայրի «Սանալու» կոչվող անտառային հատվածում` ճանապարհ կառուցելիս արմատախիլ արված ծառերից, իսկ փայտանյութը տեղափոխում էր տուն` ջեռուցման նպատակով:

Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն, հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: