ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կանոնակարգվելու է ծանր հիվանդության հիմքով կալանավորված անձանց կալանքից ազատման հարցի քննության ժամկետը․ Բադասյան

Կանոնակարգվելու է ծանր հիվանդության հիմքով կալանավորված անձանց կալանքից ազատման հարցի քննության ժամկետը․ Բադասյան

Կառավարության այսօրվա նիստում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց «Քրեական օրենսգրքում» լրացումներ կատարելու  օրենիք նախագիծը: Տեղեկացրեց, որ նախագծով կանոնակարգվելու է ծանր հիվանդության հիմքով կալանավորված անձանց կալանքից ազատման հարցի քննության ժամկետը և ծանր հիվանդության հիմքով հետագա պատիժը կրելու դատապարտյալի իրավունքի կանոնակարգումը:

«Հունվարին ունեցել ենք 2 ցավալի դեպք, երբ ծանր հիվանդության հիմքով դատապարտյալները մահացել են և այդ երկու գործով էլ նիստը դատարանի կողմից նշանակվել է 20-25 օր հետո, բայց ընթացքում դատապարտյալն արդեն մահացել է»,- հայտնեց Բադասյանը:

Նա նշեց, որ նախագծի նպատակն է  կանոնակարգել հստակ ժամկետները, որպեսզի կալանավորված անձանց և դատապարտյալների ծանր հիվանդության դեպքում  համապատասխան գործընթացը տևի շատ արագ: Կալանավորված անձի դեպքում վարչակազմի միջոցով միջնորդությունը կներկայացվի հսկող դատախազին, որն էլ պարտավոր է անհապաղ միջնորդություն ներկյացնել դատարան՝ ոչ ուշ քան հաջորդ օրվա ընթացքում: 

Նախագծի վերաբերյալ, քանի որ ՄԻՊ Արման Թաթոյանը նշեց, որ այն կարող է Սահմանադրության հետ կապված խնդիրներ առաջացնել։ Առաջարկում էր, որ դատախազը նորից հանձնարարի հանձնաժողովի եզրակացություն անել: Կառավարությունը որոշեց նախագծի հարցը հետ ուղարկել կոմիտե  ևս մեկ քննարկում անցնելու:

  • Կիսվել: