երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կանոնադրության վավերացումը կբացառի ՀՀ-ի տարածքում հանցագործությունների իրականացումը․ ԱԺ-ն քննարկում է Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը

Կանոնադրության վավերացումը կբացառի ՀՀ-ի տարածքում հանցագործությունների իրականացումը․ ԱԺ-ն քննարկում է Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը

Ազգային ժողովը քննարկում է Կառավարության կողմից ներկայացված 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնդրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց հիմնական կանոնադրությունը։

 

«Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը ընդունվել է 1998 թվականի հուլիսի 17-ին Հռոմում և կանոնդարությունը ուժի մեջ է մտել 2002 թվականի հուլիսիս 1-ից։ 123 պետություն այս պահի դրությամբ անդամակցում է միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը։ ՀՀ-ի կողմից կանոնադարությունը ստորագրվել է 1999թ-ի հոկտեմբերի 1-ին։ Կանոնադրության ստորագրումից հետո վավերացման գործընթացը կասեցվել էր, քանի որ 2004 թվականի Սահմանադրական դատարանը կանոնադարության մեջ ամրագրված որոշ պարտավորություններ համարել է Սահմանդրությանը հակասող։

 

Այդ պատճառով կանոնադրության վավերացան գործընթացը կանգ էր առել ու կանոնադրության վավերացման վերաբերյալ քննարկումները սկսվեցին դեռևս մեկ տարի առաջ, երբ ՀՀ սուվերեն տարածքի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվեց լայնածավալ ագրեսիա, որի ընթացքում կատարվեցին ծանրագույն պատերազմական հանցագործություններ ՀՀ սուվերեն տարածքում»,- ասաց նա։

 

Կիրակոսյանի խոսքով՝ այդ պահից սկսած սկսվեցին քննարկումները կանոնադարության վավերացման և իրավազորությունը  հետադարձ ճանաչելու հարցի վերաբերյալ։

«Արդյունքում 1998 թ-ին ընդունված Հռոմի կանոնադրությունը վավերացման և իրավազորության  ճանաչման նախագիծը կառավարության կողմից հավանության արժանացավ 2022թ-ի դեկտեմբերի 29-ին, որից հետո այն ներկայացվեց Սահմանադրական դատարան՝ քննարկելու Սահմանադրությանը համապատասխանեցնելու հարցը։

ՍԴ ներկայացնելու համար հիմք էր հանդիսացել նաև այն հանգամանքը, որ 1995 թվականի Սահմանադրությունը կանոնադրության հակասահմանադրական ճանաչվելուց ի վեր ենթարկվել էր լայնածավալ փոփոխությունների և անհրաժեշտություն էր առաջացել վերստին գնահատելու սահմանադրականության հարցը։ Արդյունքում ՍԴ-ն 2023թ-ի մարտի 24-ին կայացրեց որոշում, որով գտավ, որ Սահմանադրությանը համապատասխանում է կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները։

ՍԴ ներկայացվել էր ոչ միայն վավերացման նախագիծը այլ նաև իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու նախագիծը։ Միջազգային քրեական դատարանը իր իրավազորության շրջանակներում  քննություն է իրականացնում ծանրագույն միջազգային հանացագործությունների վերաբերյալ և միջազգային քրեական դատարանի նպատակն է պատասխանատվության ենթարկել  ծանրագույն հանցագործություններ կատարած անձանց, խոսքը կոնկրետ գնում է պատերազմական, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ցեղասպանության մասին։

Ինչպես նաև կանոնադարության տեքստը փոփոխության է ենթարկվել 2010 թվականին Կամպալայում տեղի ունեցած համաժողովի ընթացքում, նոր հանցակազմ է ավելացել կանոնադրությանը՝ ագրեսիայի հանցագործությունը։

Այս պահի դրությամբ ներկայացված նախագիծը վերաբերվում է սկզբնական փոփոխությանը, այսինքն մինչ այս փոփոխությունները վավերացնելուն։ Նպատակը միտված Է Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական, մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների համար պատասխանատվություն նախատեսելուն, ինչպես նաև կարծում ենք և շատ հուսով ենք, որ այս վավերացման ու իրավազորության ճանաչման քայլով այն կունենա էական կանխարգելիչ ազդեցություն ՀՀ-ի տարածքում նմանատիպ ծանր հանցագործությունների կատարումը բացառելու ու կանխարգելելու  նպատակով»,- ասաց Կիրակոսյանը։  

  • Կիսվել: