ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Կան պաշտոնյաներ, որոնք վերականգնել են կողային մգեցված ապակիները․ «դաժանորեն» պատժել․ Անդրանիկ Քոչարյանը՝ ՆԳ փոխնախարարին

Կան պաշտոնյաներ, որոնք վերականգնել են կողային մգեցված ապակիները․ «դաժանորեն» պատժել․ Անդրանիկ Քոչարյանը՝ ՆԳ փոխնախարարին

Պաշտոնապես ասում եմ՝ կողային ապակիների հարցով կան պաշտոնյաներ, որոնք  վերականգնել են մգեցված ապակիները, «դաժանորեն» պատժել։

Այս մասին այսօր ԱԺ-ում 2025 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանն ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ դիմելով ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին:

«Կողային ապակիների հարցը մի քանի օրում լուծվեց, չնայած հիմա նորից վերականգնում են, օրենսդրական ինչ-որ բաց են գտել, պաշտոնյաներ կան, որոնք վերականգնել և չեն պատժվել  և ես կուզեի, որ ոստիկանությունը հավասար պայմաններ ստեղծի բոլորի համար»,-ընդգծեց նա: 

  • Կիսվել: