երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կալանք է դրվել Սերժ Սարգսյանի և նրա դստեր գույքի վրա

Կալանք է դրվել Սերժ Սարգսյանի և նրա դստեր գույքի վրա

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի անդամների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով դատախազության հայցադիմումը։

Այս գործով որպես պատասխանող անցնում են նաև Սարգսյանի երկու դուստրը՝ Անուշ Մինասյանն ու Սաթենիկ Սարգսյանը: Այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից:

Դատարանը որպես հայցի նախնական ապահովման միջոց կալանք է դրել Սերժ Սարգսյանի և նրա դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի գույքի վրա:

Հայցը կքննվի 2023-ի հունվարին. Հակակոռուպցիոն դատարան ներկայանալու ծանուցումներն արդեն ուղարկվել են Սերժ Սարգսյանին և նրա դուստրերին:

Թե իրավապահները Սարգսյանների ո՛ր գույքերն են համարել ապօրինի ծագում ունեցող, դեռ հայտնի չէ:

  • Կիսվել: