հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կալանք է դրվել Մանվել Գրիգորյանի գույքի վրա. կինը և զավակները հրավիրվել են դատախազություն

Կալանք է դրվել Մանվել Գրիգորյանի գույքի վրա. կինը և զավակները հրավիրվել են դատախազություն

Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ և զավակների գույքի վրա՝ բավարարելով դատախազության միջնորդությունը, ԶԼՄ-ներին հայտնել են Դատախազության մամուլի ծառայությունից:

Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց: Մանվել Գրիգորյանին փոխկապակցված անձինք՝ կինը, որդիներն ու աղջիկները, հրավիրվել են դատախազություն՝ վարույթի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար:

Ըստ դատախազության՝ ժառանգության իրավունքով նրանց պատկանող գույքը ենթակա է բռնագանձման:

Գլխավոր դատախազությունից պարզաբանել են, որ մահվան հանգամանքը օրենսդրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը չի բացառում:

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մահացել է 2020 թվականի նոյեմբերին:

 

  • Կիսվել: