Կալանավորվել է ՊԵԿ Մեղրիի անցակետի ղեկավարը
Կալանավորվել է ՊԵԿ Մեղրիի անցակետի ղեկավար Հովհաննես Ամիրխանյանը։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի, այդ թվում՝ ՀՀ ՊԵԿ պաշտոնյաների նկատմամբ։ Նրանք մեղադրվում են իշխանական լիազորությունները չարաշահելու, հարկերից խուսափելու և դրան օժանդակելու մեջ։ ՊԵԿ պաշտոնյաներից մեկի ու ևս մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- փոխանցեցին կառույցից։



