կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կալանավորվեց նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականը

Կալանավորվեց նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականը

Դատարանը կալանավորեց նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականին։ Այս մասին ֆոհսբուքյան իր էջում գրել է Փաստաբան Երեմ Սարգսյանը․

«Իհարկե նախկինում այս աստիճանի երբեք չէին հասնում, կային չգրված սահմանափակումներ՝ աղջիկների, կանանց մասով, նույն տանից երկու հոգու մասով և այլն, առավել ևս, որ դատավորի օգնականին կալանավորելու բացարձակապես որևէ հիմք չկա, սակայն ակնհայտորեն ցանկանում են այս ճնշման միջոցով ցանկալի ցուցմունք ստանալ և ազատ արձակել, որպեսզի փրկեն խարխլված քրեական գործը։

Իսկ հիմա ամենակարևորը՝ առաջին իսկ փորձից կռահեք, թե Աջափնյակ 1 նստավայրում ում են տվել այդ դատավորի օգնականի կալանքի միջնորդության քննարկումը և ով է նրան կալանավորել»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռազմիկ Մարիկյանի նախագահությամբ, բավարարել էր դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

  • Կիսվել: