շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կալանավորված անձի համար բերված դեղորայքի տարայում հայտնաբերվել են թմրամիջոցներ

Կալանավորված անձի համար բերված դեղորայքի տարայում հայտնաբերվել են թմրամիջոցներ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, հունիսի 12-ի ժամը 15։15-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացի Ս. Մ.-ի կողմից կալանավորված անձ Ն. Պ.-ի համար բերված դեղորայքը։ Զննության արդյունքում «Կարդիոմագնիլ» մակնշմամբ տարայի խցանում առկա թաքստոցից հայտնաբերվել են 1.87 գրամ հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 3.00 և 3.05 գրամ քաշերով, մետամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ, փոշենման զանգվածներ, իսկ «Vitamin C»-ի տարայի խցանի միջից հայտնաբերվել է 2.73 գրամ քաշով, արտաքուստ անհայտ ծագման դեղնավուն, կասկածելի զանգված։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

 

 

  • Կիսվել: