երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Կալանավորված անձի գուլպայից հայտնաբերվել է կասկածելի զանգված

Կալանավորված անձի գուլպայից հայտնաբերվել է կասկածելի զանգված

Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անվտանգության ապահովման բաժնի ծառայողների կողմից հիմնարկի 3-րդ տեղամասի խցերից մեկում իրականացվել է չնախատեսված խուզարկություն։

 

Ինչպես տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից, խցում պահվող կալանավորված անձ Ա․Ս․-ի անձնական խուզարկությամբ վերջինի գուլպայի միջից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ երեք առանձին փաթեթներով։

 

Փաթեթներում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,62, 0,50 և 2,07 գրամ քաշերով դեղնականաչավուն զանգվածներ։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաբուսաբանական փորձաքննություն։

 

  • Կիսվել: