հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կացարանի ողբերգական գործով ինժեներական ծառայության սպան կալանավորվել է

Կացարանի ողբերգական գործով ինժեներական ծառայության սպան կալանավորվել է

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում երեկ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ, նույն զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Գիշերը, դատարանը բավարարել է միջնորդությունը, և մեղադրյալը կալանավորվել է։

Ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ին նշված վարույթով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով։ Մինչ այս նա գտնվում էր բժշկական հաստատությունում։ Այս վարույթով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով վարչությունում։

  • Կիսվել: